Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Նալբանդյան․ «Մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ»

Նալբանդյան․ «Մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ»
22.01.2015 | 00:06

Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել ՌԴ-ի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրու ողբերգությանը, Բրյուսելում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին՝ այս ողբերգական իրադարձության պայմաններում Հայաստանը կպահանջի՞ պարզաբանում Ռուսաստանից, վերաբանակցելո՞ւ է Ռուսաստանի հետ Հայաստանում գտնվող ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի բովանդակությունը, արտգործնախարար Նալբանդյանը, ասել է. «Մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մեղավորները կպատժվեն՝ օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք և զայրույթ էր առաջացրել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և շարունակելու ենք համատեղ ջանքերով առավել ընդլայնել և ամրապնդել»:
«Ազատության» մեկ այլ հարցի՝ արտգործնախարարը կամ կամ որևէ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա այցելելո՞ւ են Թուրքիա՝ Ռեջեփ Էրդողանի հրավերով Գալիպոլիի ոգեկոչման իրադարձությանը մասնակցելու համար, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահը հրավիրեց նախագահ Էրդողանին՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: Ես գրավոր հրավերը հանձնեցի նախագահ Էրդողանին, երբ գտնվում էի Անկարայում՝ անցյալ տարվա օգոստոսին: Մինչ օրս մենք չենք ստացել որևէ պատասխան: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հրավերին, նախագահ Սարգսյանը պատասխանեց դրա հրապարակման հաջորդ օրը: Պատասխանի տեքստը հրապարակված է: Դուք պետք է ծանոթանաք դրան՝ իմանալու համար մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորության մանրամասները:
Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման միջոցառում կազմակերպել Թուրքիայում ապրիլի 24-ին: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը դա կարող է ընկալել որպես ճիշտ քայլ»:

Դիտվել է՝ 3132

Մեկնաբանություններ